Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    567,5
    579,5

  • RUB

    6,49
    6,79

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու փաստերով հարուցվել է ևս 7 քրեական գործ.ՔԿ

19 Հուլիս, 2020 00:22
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու փաստերով հարուցվել է ևս 7 քրեական գործ.ՔԿ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու, Տավուշի մարզի  մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է  ևս 7 քրեական գործ

    Ինչպես արդեն հայտնել էինք, 2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից  Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայից, ականանետերից և այլ զինատեսակներից  արաձակած կրակոցների և դրանց հետևանքով պատճառված  վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել էր 30  քրեական գործ, որոնցով կատարվում է  նախաքննություն:

2020թ. հուլիսի 17-ին վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հարուցվել է ևս 7 քրեական գործ, որոնցով նույնպես  կատարվում է  նախաքննություն:

 Այսպիսով՝  Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու,  Տավուշի մարզի  մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել և քննվում է  ընդհանուր 37 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին