Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ագրեսիա, ձախողված արկածախնդրություն. հատուկ ռեպորտաժ (տեսանյութ)

19 Հուլիս, 2020 00:20
Ադրբեջանական ագրեսիա, ձախողված արկածախնդրություն. հատուկ ռեպորտաժ (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիա, ձախողված արկածախնդրություն սահմանի հյուսիսային ուղղությամբ աննախադեպ լարվածության աճ է գրանցվել: Դեպքերի զարգացման քրոնիկոնը Զինուժ-ի հատուկ ռեպորտաժում:

Սահմանամերձ գյուղերի մարտունակ դիմագիծը: Ադրբեջանական զինուժի թիրախավորած ու հրետակոծած համայնքներում խուճապ չկա: Տավուշցիների մարտական ոգին բարձր է՝ հայրենի հողին ամուր կառչելու վճռականությամբ:

Հակառակորդի բացահայտ սանձարձակության միջազգային գնահատականը: Տարբեր երկրներ, կառույցներ ու անհատներ խստորեն դատապարտել են Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները:

Ուժեղացված ծառայություն առաջնագծի ամբողջ երկայնքով: Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում խաղաղ է, կրակահերթեր չկան: Անձնակազմը առավելագույն զգոնությամբ հետևում է հակառակորդի շարժին:

Եվ հուսալի պաշտպանված ու անխոցելի է ոչ միայն ցամաքային, այլև օդային սահմանը: Պաշտպանության ու հակահարվածի պատրաստ են նաև ռազմաօդային ուժերը: Հատուկ ռեպորտաժ ռազմական օդաչուների ուսումնամարզական թռիչքների մասին:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

 

 

Լրահոս

Դիտել ավելին