Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի խաղաղ բնակչությանը. դեսպան

18 Հուլիս, 2020 23:44
Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի խաղաղ բնակչությանը. դեսպան

 Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Իսպանիայի Ազգային ռադիոյի հետ զրույցում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված լարված իրադրությունը:

«Հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանը խախտում է 1994թ. ստորագրված հրադադարի ռեժիմը՝ միտված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Գործողությունները սկսվեցին ադրբեջանական ուժերի փորձերով՝ ներխուժելու Հայաստանի Հանրապետության տարածք Տավուշի մարզով, որտեղ թիրախավորվեցին այդ թվում՝ հայկական Մովսես, Բերդ, Չինարի, Այգեպար գյուղերը: Բացի զինվորական մեքենայով Հայաստանի սահմանը հատելու անհաջող փորձից, որը կասեցվեց հայկական ուժերի կողմից, ադրբեջանական ուժերը կիրառեցին հրանոթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Կամիրշալյանը:

 

ՀՀ դեսպանը մատնանշել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները. «Հայաստանի տարածք ներթափանցելու երկրորդ փորձից հետո, որը ևս հետ շպրպեց պաշտպանական ուժերի կողմից, ադրբեջանական ուժերը թիրախավորեցին Չինարի գյուղը: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան՝ չնայած գյուղերի և բնակիչների կրած նյութական վնասներին: Երկու-երեք ժամ դադարից հետո Ադրբեջանը վերսկսեց սադրիչ գործողությունները՝ հրետակոծելով հայկական դիրքերը: ՀՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին