Կարևոր իրադարձություններ

Զենքի վաճառքը Ադրբեջանին՝ մահացու բնույթ է կրում, նրանք առանց հապաղելու այն կօգտագործեն խաղաղ բնակչության դեմ. ԱԳՆ խոսնակ

18 Հուլիս, 2020 22:09
Զենքի վաճառքը Ադրբեջանին՝ մահացու բնույթ է կրում, նրանք առանց հապաղելու այն կօգտագործեն խաղաղ բնակչության դեմ. ԱԳՆ խոսնակ

«Ադրբեջանին զենք վաճառելու և սպառազինության մրցավազքի հարցը արտաքին գործերի նախարարությունը բարձրացնում է երկկողմ հանդիպումների ժամանակ և միջազգային հարթակներում: Կարծում ենք, որ զենքի վաճառքը Ադրբեջանին մահացու բնույթ է կրում: Ադրբեջանն առանց հապաղելու զենք կկիրառի խաղաղ բնակչության դեմ: Հուլիսի 12-ին հաջորդած իրադարձությունները փաստերով հաստատում են մեր խոսքերը: Մենք հետևողական կլինենք այս հարցում»,- այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Իջանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա կանդրադառնա այն փաստը, որ Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակչության դեմ կիրառում է  իսրայելական  հարվածային դրոններ: 

 

Լրահոս

Դիտել ավելին