Կարևոր իրադարձություններ

Կառավարության հետ քննարկում ենք երեխաների հնարավոր ճամբարային ձևաչափերը. Հայկ Չոբանյան

18 Հուլիս, 2020 21:50
 Կառավարության հետ քննարկում ենք երեխաների հնարավոր ճամբարային ձևաչափերը. Հայկ Չոբանյան

Այսօր՝ հուլիսի 18-ին, Իջանում կայացած ճեպազրույցի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև Տավուշի բնակավայրերից մարդկանց տարհանման մասին խոսակցություններին, վերջինս նշեց, որ տարհանման որոշում չկա, քանի որ դրա կարիքն այս պահին չկա. 

 «Կառավարության հետ քննարկում ենք երեխաների հնարավոր ճամբարային ձեւաչափերը: Որոշում լինելու դեպքում ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացնենք մեր երեխաների տեղափոխումը Տավուշից դուրս, որը նաևորոշակի վերականգնողական, կրթական, մշակութային նշանակություն կարող է ունենալ»:

Մարզպետն ասաց, որ այդ դժվարություններից մեկը կապված է համաճարակի հետ, այդ իսկ պատճառով քննարկումը մի փոքր երկար է տևում: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին