Կարևոր իրադարձություններ

12 տուն է գույքագրվել. եկող շաբաթ կունենանք առաջին վերանորոգված տները. Տավուշի մարզպետ

18 Հուլիս, 2020 21:38
12 տուն է գույքագրվել. եկող շաբաթ կունենանք առաջին վերանորոգված տները. Տավուշի մարզպետ

Այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ ամբողջ օրվա ընթացքում իրականացվել են վնասված ենթակառուցվածքների վերականգման աշխատանքները՝ ջրագծեր, ոռոգման համակարգեր. 

«Դա  հնարավորություն է տվել, որ այսօր մարդիկ վերադառնան իրենց աշխատանքի և գյուղատնտեսության կիսատ մնացած գործերը հասցնեն մինչև վերջ: Ես կարծում եմ, որ իսկապես այսօր ունեցել ենք բուռն աշխատանքային օր մեր գյուղերում: Բոլոր պայմանները կային դա իրականացնելու համար:

Մարզպետը վստահեցրեց, որ վնասված տներից, անասնագոմերից բացի փոխհատուցում կտրամադրվի նաև քաղաքացիական այն ավտոմեքենաների համար, որոնք վնասվել են թշնամու կողմից իրականացված ռազմական գործողությունների ընթացքում: 

Հայկ Չոբանյանը կոչ արեց բոլոր այն տավուշցիներին, որոնք ունեն որևէ խնդիր՝ սոցիալական, առողջապահական,  թե այլ, դիմեն մարզպետարան՝ իրենք կփորձեն կազմակերպված և արագ կերպով այդ խնդիրներին լուծում տալ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին