Կարևոր իրադարձություններ

«Tavush Bot»-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

18 Հուլիս, 2020 19:15
Հեղինակ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոն
«Tavush Bot»-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տեղեկատվության ստուգման կենտրոնից զգուշացնում են կեղծ կայքի մասին:

«Հարգելի քաղաքացիներ, facebook-ի հայկական տիրույթում գործում է «Tavush Bot» անունով բոտ, որը հանդես է գալիս՝ որպես հայկական առաջին արհեստական բանականություն։ Այն առաջարկում է հաղորդագրություն ուղարկել և ստանալ «իսկական» տեղեկատվություն։

Հայտնում ենք, որ «Tavush Bot»-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ և չի հանդիսանում նրանց նախագիծը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանն ու նամակագրություն չսկսել այս աղբյուրի հետ։ Այն կարող է ադրբեջանական ապատեղեկատվության տարածման հերթական գործիքը լինել։

Եթե արդեն սկսել եք նամակագրությունը բոտի հետ, ապա կարող եք ապաակտիվանալ՝ հայատառ գրելով «չեղարկել» բառը և unsubscribe լինել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին