Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիք մեկանգամյա հաճույքի համար ճզմեցին հայկական ծիրանն ու մեծ հնարավորություն տվեցին հայերին. Դավիթ Սանասարյան

18 Հուլիս, 2020 18:42
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Ադրբեջանցիք մեկանգամյա հաճույքի համար ճզմեցին հայկական ծիրանն ու մեծ հնարավորություն տվեցին հայերին. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ադրբեջանցիք մեկանգամյա հաճույքի համար ճզմեցին հայկական ծիրանն ու մեծ հնարավորություն տվեցին հայերին՝ նորից համախմբվելու և միասնության համը ճաշակելու։

Այո, ես էլ եմ հպարտանում, որ ճգնաժամային իրավիճակում մենք համախմբվում ենք, բայց, անկեղծ ասած, երազում եմ այն օրվա մասին, երբ մեզ ոչ թե թշնամին է միավորելու, այլ մենք կազմակերպվելու ենք, հաղթարշավի ու զարգացման ռազմավարություն ու մարտավարություն ենք պլանավորելու, ոչ թե թշնամուն ի պատասխան, այլ մեր ազգային ու պետական շահը երկարաժամկետ առաջ տանելու համար։

Ամեն դեպքում, եկեք գնահատենք մերոնց՝ այս թև ու թիկունքի արմատացած մոտեցան համար։ Ինչպես նաև, երբ թշնամին սխալվում է, մի՛ խանգարեք, ուղղակի շնորհակալություն ասեք նրան»։

 

Լրահոս

Դիտել ավելին