Կարևոր իրադարձություններ

Պատրաստ եմ ծնկի իջնել․ Կադիրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

18 Հուլիս, 2020 18:21
Պատրաստ եմ ծնկի իջնել․ Կադիրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կադիրովի «Տելեգրամ»-ի ալիքը, Չեչնիայի ղեկավարը նշել է, որ չեչեն ժողովուրդը խախաղության գինը գիտի ավելի, քան բոլորը, գիտի նաև վիշտը, որը բերում է պատերազմը:

«Մենք մեր սեփական փորձից գիտենք, որ ավելի լավ է կանխել պատերազմը և ամեն ինչ անել բարդ խնդիրների խաղաղ կարգավորման համար: Այսօր տեսնում ենք սրված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին։ Երկու պետություններն էլ եղբայրական են մեզ համար: Բայց այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավոտ են ողջ Կովկասի և ԱՊՀ երկրների համար»,- նշել է Կադիրովը։

 

Չեչնիայի ղեկավարը կոչ է արել Հայաստանի, Ադրբեջանի և դաշնակից բոլոր պետությունների ղեկավարներին խոսել, բարձրաձայնել և միջոցներ ձեռնարկել այս հակամարտությունը դադարեցնելու համար:

«Ամեն ինչ պետք է արվի, որ կողմերը հասնեն խաղաղության: Հակառակ դեպքում, եթե, Աստված մի արասցե, այս դիմակայությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, արդյունքը հղի է ողբերգական հետևանքներով ոչ միայն ողջ Կովկասի համար: Մենք հիշում ենք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, մարդկային քանի կորուստ բերեց այս պատերազմը: Եվ այսօր կրկին մահացածներ կան, և իրավիճակը լարված է»,- ասել է Կադիրովը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին