Կարևոր իրադարձություններ

Արաբկիրում ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը բարվոք պատկեր է արձանագրել

18 Հուլիս, 2020 18:13
Արաբկիրում ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը բարվոք պատկեր է արձանագրել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցերն անցկացրել  է Արաբկիրում։ Երեւանի այս վարչական շրջանում տասնյակ անակնկալ դիտարկումները չնչին խախտումներ են արձանագրել, որոնց մի մասը` տեղում վերացման ենթակա։

 

Համաժամանակյա դիտարկումներ են անցկացվել, մասնավորապես, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում։ Ստուգայցերի մի մասի հիմքում եղել են քաղաքացիներից թեժ գծով ստացված ահազանգերը։ Այսուհանդերձ, տեսչական մարմնի մասնագիտական խմբերը փաստում են` խախտումները զգալիորեն նվազել են, որոշ տնտեսավարողների մոտ` անգամ բացառվել։

 

Զուգահեռ տարվել են նաեւ կասեցման աշխատանքներ` առավելապես մարզերում ու հիմնականում մանրածախ առեւտրով զբաղվող անհատ ձեռներեցների մոտ։

 

ԱԱՏՄ ստուգայցերն անակնկալ են, ամեն օր եւ ողջ երկրում։ Տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը. քանի դեռ կորոնավիրուսը նահանջի հեռանկար չի ցուցաբերում, ԱԱՏՄ-ն շարունակելու է ուժեղացված հսկողությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին