Կարևոր իրադարձություններ

Որպեսզի պարզ դառնա, թե ինչքան կարևոր է թշնամու ԱԹՍ-ների շարքից դուրս բերումը, կարճ ասեմ. Դավիթ Սանասարյանի գրառումը

18 Հուլիս, 2020 16:15
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Որպեսզի պարզ դառնա, թե ինչքան կարևոր է թշնամու ԱԹՍ-ների շարքից դուրս բերումը, կարճ ասեմ. Դավիթ Սանասարյանի գրառումը

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Որպեսզի պարզ դառնա, թե ինչքան կարևոր է թշնամու ԱԹՍ-ների շարքից դուրս բերումը, կարճ ասեմ։

Եթե հարձակվողական անօդաչուների խոցման նշանակությունը կոնկրետ օբյեկտներ վնասելու կանխումն է տվյալ անօդաչուից, ապա հետախուզական ԱԹՍ-ներ խոցելը նշանակում է կանխել հնարավոր հրթիռակոծումները, հրաձգություներն ու դիվերսիոն գործողությունները, կամ ամենաքիչը՝ թույլ չտալ թշնամին ինֆորմացվի մեր զորքերի տվյալ պահի տեղակայման, շարժերի և այլ գործողությունների մասին։

Մի երկու տեղ կարդացի, թե թշնամին ինֆորմացված է ու գիտի, թե որտեղ ինչ է կատարվում։ Ասեմ, որ էդպես չի. դա նույնն է, որ գիտես օվկիանոսում գիշատիչներ կան, բայց չգիտես, թե որտեղ են։ Թշնամու հնացող ինֆորմացիան հանգեցնում է ռեսուրսի և ժամանակի կորստի, մեր տղերքը զրկում են նրանց ինֆորմացիա գողանալու հնարավորությունից։

Ապրեն մեր որսորդները։

Սիրում եմ բոլորիդ»

 

Լրահոս

Դիտել ավելին