Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանի որոշմամբ հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել

18 Հուլիս, 2020 14:49
Հեղինակ՝ Աննա Օհանյան
Սամվել Կարապետյանի որոշմամբ հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ւշադրություն

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ հայտնում ենք, որ տրվել է 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.

Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:

Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:

Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի, մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից»:

 

Լրահոս

Դիտել ավելին