Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 20-ին տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

18 Հուլիս, 2020 14:17
Հուլիսի 20-ին տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիկայում սպասվող Մոսկվա-Երևան չարտերային չվերթի մասին հայտարարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ հուլիսի 20-ին ժամը՝ 11։30-ին Դոնի Ռոստովի "Պլատով" միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։

Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։

Հեռախոս՝ 8/863/266-56-03

8/863/266-54-58

Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին