ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լավ լուր` զբոսաշրջային ընկերությունների համար
Զբոսաշրջային ընկերությունների կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի բռնկման և զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին` ամբողջ տարվա ընթացքում»: