Կարևոր իրադարձություններ

Սիրելի ընկերներ, երեխաներս ու ամուսինս արդեն լավ են, ինձ մոտ մի քիչ բարդացումներ եղան. Գայանե Աբրահամյան

18 Հուլիս, 2020 13:03
Հեղինակ՝ Գայանե Աբրահամյան
Սիրելի ընկերներ, երեխաներս ու ամուսինս արդեն լավ են, ինձ մոտ մի քիչ բարդացումներ եղան. Գայանե Աբրահամյան

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս լարված աշխատանքային օրերին չեմ հասցնում արձագանքել շատերիդ նամակներին մեր ընտանիքին պատուհասած #կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների մասին հարցադրումներին։

Սիրելի ընկերներ, երեխաներս ու ամուսինս արդեն լավ են, ինձ մոտ մի քիչ բարդացումներ եղան` թոքաբորբ, բարձր ջերմություն, բայց ես էլ եմ դիմակայում դեռեւս, աշխատանքային լարված պայմաններում չեմ էլ հասցնում հասկանալ որ վատ եմ։

Հատկանշական է, որ իմ թեստը բացասական էր, չնայած օրեր շարունակ ջերմում էի եւ բարեբախտաբար ԿՏ հետազոտություն արվեց, տրվեց պատասխան` "Covid19- ով պայմանավորված թոքաբորբ, "անփայլ ապակու" տեսքով ախտահարում"։

Թեստերի սխալի հավանականությունը ողջ աշխարհում է առկա որոշակի տոկոսով, եւ սիմպտոմների շարունակական առկայության դեպքում, խնդրում եմ հետեւողական եղեք եւ դիմեք բժշկի, այլապես հետագայում գուցե անդառնալի հետեւանքները կանխելու հնարավորությունը նվազի։

Այս պահին ես շարունակում եմ աշխատել լարված ռեժիմով, ամենամեծ մտահոգությունս եւ ցավս այն է, որ չեմ կարող լինել Տավուշում եւ տեղում աշխատել, բայց հատկապես խորհրդարանական դիվանագիտական ֆրոնտում աշխատանքն արդյունավետ եւ օպերատիվ իրականացնում եմ։

Առողջություն բոլորիդ եւ խաղաղություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին