Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը սպառնում է «չեռնոբիլյան ոճի» աղետով. Forbes-ի անդրադարձը Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու՝ Ադրբեջանի հայտարարությանը

18 Հուլիս, 2020 12:50
Ադրբեջանը սպառնում է «չեռնոբիլյան ոճի» աղետով. Forbes-ի անդրադարձը Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու՝ Ադրբեջանի հայտարարությանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կրկին վերաճել է բաց պատերազմի։ Ի հավելումն այդ ամենի՝ Ադրբեջանը սպառնացել է օգտագործել իր հնարավորությունները Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին հարվածելու համար, գրում է ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը՝ մեջբերելով Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանի խոսքն այն մասին, որ «նման հայտարարությունները հանցագործություն են», գրում է «Արմենպրես»

Forbes-ը նկատել է, որ առավել մտահոգիչ զարգացումը Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլիի կողմից արված միջուկային «աղետի» սպառնալիքն է: Դարգյախլին հայտարարել է, որ իրենց զենքերը «ունակ են բարձր ճշգրտությամբ հարվածելու Մեծամորի ատոմակայանին, ինչը Հայաստանի համար կվերածվի մեծ աղետի»:

Հեղինակը նշել է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1970-ականներին, հենց այդ ժամանակ է կառուցվել նաև Չեռնոբիլի ատոմակայանը։

Հոդվածագիրը նկատել է, որ այս սպառնալիքն արվել է Հայաստանի կողմից ենթադրյալ սպառնալիքից հետո, թե իբր կհարվածի Մինգեչաուրի ջրամբարին: «Հայաստանը հերքում է նման սպառնալիքը՝ ասելով, որ երբեք չեն հարվածում քաղաքացիական թիրախներին և չեն սպառնացել հարվածել ջրամբարին»,-գրել է հոդվածագիրն ու նկատել՝ մինչդեռ, ինչպես Դարգյախին է նշել, Ադրբեջանը տիրապետում է մի շարք բալիստիկ հրթիռների:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին