Կարևոր իրադարձություններ

Պուտինի հրահանգով անսպասելի սկսվել է ռուսական Զինված ուժերի մարտունակության ստուգում

18 Հուլիս, 2020 10:37
Պուտինի հրահանգով անսպասելի սկսվել է ռուսական Զինված ուժերի մարտունակության ստուգում

Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով սկսվել է զինված ուժերի հանկարծակի ստուգումը, հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է Gazeta-ն: 

Միջոցառման ընթացքում գնահատական կտրվի Ռուսաստանի հարավ-արեւմուտքում ռազմական անվտանգությունն ապահովելու զինված ուժերի մարտունակությանը և «Կովկաս-2020» զորավարժություններին նախապատրաստվելու աստիճանին: Զինված ուժերում հերթական ստուգումը տեղի է ունեցել մարտին, սակայն այն կապված էր կորոնավիրուսի տարածման հետ:

Կանցկացվի 56 մարտավարական վարժանք: Գործընթացում կներգրավվի 35 զորակայան և մարզադաշտ, Սև և Կասպից ծովերի 17 զորակայան: «Ընդհանուր առմամբ, անակնկալ ստուգման գործընթացում ներգրավված է 149 755 մարդ, 26 820 միավոր զենք և ռազմական տեխնիկա, 414 թռչող սարք, 106 նավ»,-հայտարարել է  Շոյգուն: Նախարարը նաև հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները վերահսկիչ միջոցառումների ընթացքում զինծառայողների առողջությունը պահպանելու համար:

Շոյգուն  ընդգծել է, որ ստուգման ընթացքում կգնահատվի Ռուսաստանի հարավ-արևմուտքում անվտանգության ապահովման բանակի հնարավորությունը, քանի որ այնտեղ «պահպանվում են ահաբեկչական բնույթի լուրջ սպառնալիքներ»:

Զորավարժությունների ընթացքում հրամանատարությունը կգնահատի ԶՈՒ պատրաստությունը «Կովկաս 2020»  զորավարժություններին: «Կովկաս 2020» ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժությունները նախատեսված են սեպտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին