Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում․ բախվել են «ԳԱԶել» մակնիշի երթուղայինը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան․ կա տուժած

18 Հուլիս, 2020 10:25
Ավտովթար Երևանում․ բախվել են «ԳԱԶել» մակնիշի երթուղայինը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան․ կա տուժած

Երեկ՝ հուլիսի 17-ին, ժամը 21։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի երթուղայինը (վարորդ՝ Վարդան Պ․) և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ջ․, ծնված 1987 թ․)։

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին