Կարևոր իրադարձություններ

Հաջորդ տարի Հայաստանը կունենա նոր Սահմանադրություն․ «սուպերվարչապետական» համակարգը կփոփոխվի՞․ «Ժողովուրդ»

18 Հուլիս, 2020 08:21
Հաջորդ տարի Հայաստանը կունենա նոր Սահմանադրություն․ «սուպերվարչապետական» համակարգը կփոփոխվի՞․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն: Համենայնդեպս դրան են հակված նաեւ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք փետրվարից մինչեւ այժմ քննարկումներ են իրականացնում եւ աշխատում փոփոխությունների վրա: Եվ ահա, հենց այդ աշխատանքների ընթացքում էլ նրանք եկել են այն եզրակացության՝ հետեւելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որ այն պետք է լինի նոր Սահմանադրություն:

Եվ կարելի է ասել, որ հենց վարչապետի՝ հուլիսի 5-ի ելույթից հետո են հանձնաժողովի բոլոր անդամները հանգել այդ եզրակացությանը: Հուլիսի 14-ին տեղի է ունեցել այս հարցով առաջին հանրային քննարկումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ նրանցից շատերը եւս նույն մտքին են հակված եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովում քննարկումները ընթանում են նաեւ «սուպերվարչապետական» համակարգի փոփոխման հետ, բացի այդ կվերացվի նաեւ «կայուն մեծամասնության» երաշխիքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին