Կարևոր իրադարձություններ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտնում. «Հրապարակ»

18 Հուլիս, 2020 08:00
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական նավթը վերստին սկսել է հոսել Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով, ինչը դադարեցվել էր 2020-ի հունվարի 1-ից։ Սա նշանակում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտնում։

Եվ փարատված չեն այն կասկածները, որ Տավուշում էսկալացիան կարող է առնչվել նաեւ այս գործընթացների հետ, այդ թվում՝ Թուրքիային Ադրբեջանից գազ մատակարարելու պրոցեսի։ Եթե 7-ամսյա դադարից հետո Ադրբեջանը վերսկսում է նավթի առաքումը դեպի Ռուսաստան, դա, անշուշտ, աշխարհաքաղաքական իմաստ ունի:

 
 

Լրահոս

Դիտել ավելին