Կարևոր իրադարձություններ

Հայկական ապրանքով բեռնատարները դուրս են բերվել Մոսկվայի շուկայից. բանակցություններ են ընթանում Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ. Արա Աբրահամյան

17 Հուլիս, 2020 23:53
Հեղինակ՝ Արա Աբրահամյան
Հայկական ապրանքով բեռնատարները դուրս են բերվել Մոսկվայի շուկայից. բանակցություններ են ընթանում Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ. Արա Աբրահամյան

Ռուսաստանի Հայերի միությունը «Ֆուդ Սիթի»-ում տեղի ունեցած իրավիճակի կապակցությամբ բանակցություններ է վարել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին, ինտսագրամյան իր էջում, գրել է Ռուսաստանի Հայերի միություն նախագահ Արա Աբրահամյանը։

«Մենք տեղեկացրել ենք նրանց բարդ իրավիճակի մասին, որը ծագել է հայ վարձակալների իրավունքները ոտնահարելու հետեւանքով, եւ խնդրել ենք կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել նրանց օրինական իրավունքները վերականգնելու համար։

Ինչպես հաղորդել է ազգությունների գործերով դաշնային գործակալության ղեկավար Ի․Բարինովը, «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարները վստահեցրել են, որ իրենց համար նույնչափ կարեւոր են բոլոր վարձակալները, այդ թվում՝ հայերը։ Նրանք ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար»,- նշել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ այսօր շրջանառվում էին տեղեկատվություններ, որ Մոսկվայի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկից՝ գյուղատնտեսական «Ֆուդ Սիթի» շուկայից կեսգիշերին դուրս են բերվել հայկական ապրանքներով բեռնատարներ։ Որոշ մատակարարներ տեղեկացնում են, որ մթերքն արդեն փչացել է։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

‼️О ситуации на «ФудСити» Сегодня нами были проведены переговоры с представителями российских властей, в том числе и Администрации Президента РФ в связи с ситуацией на «Фуд Сити» Мы проинформировали их о сложной ситуации, сложившейся в результате ущемления прав армянских арендаторов и обратились с просьбой принять в кратчайшие сроки меры по восстановлению их законных прав. Как сообщил глава Федерального агентства по делам национальностей И.Баринов, руководители «Фуд Сити» заверили, что для них одинаково ценны все арендаторы, в том числе и армяне. «Они сделают все возможное для урегулирования обстановки». Союз армян России находится в контакте с соответствующими структурами. Мы надеемся на скорое решение этого вопроса и призываем не поддаваться на провокации. Как ранее сообщалось, в субботу в 14.00 в Союзе армян России состоится встреча армянской общественности, во время которой будет предоставлена дополнительная информация и на эту тему. #фудсити #фудситимосква #рынкимосквы #армяноазербайджанскийконфликт #армянскаядиаспора #армянемосквы #помощьармянам

Публикация от Ара Абрамян (@ara.abramyan) 17 Июл 2020 в 10:22 PDT

 

Լրահոս

Դիտել ավելին