Կարևոր իրադարձություններ

Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:00-ի դրությամբ

17 Հուլիս, 2020 22:33
Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:00-ի դրությամբ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ամփոփել է սահմանային իրավիճակը ժամը 21:00-ի դրությամբ․

«Ամբողջ օրն իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Քիչ կրակոցները հիմնականում եղել են հրաձգային զենքերից:

Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին, վերահսկում են հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը։

Համեմատաբար խաղաղ պայմաններում բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին, որքանով դա հնարավոր է: Սկսվել են տների վերականգնման աշխատանքները:

Առաջնահերթ վերականգնվում են այն տները, որոնք նախագծային երկար ընթացք չեն պահանջում և հնարավոր է արագ կարգի բերել։

Աշխատանքները սկսված են, շինանյութերի մատակարարում է կատարվել, մասնավորապես աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար գյուղում, վաղն աշխատանքները կսկսվեն Ներքին Կարմիրաղբյուր գյուղում»:

 

Լրահոս

Դիտել ավելին