Կարևոր իրադարձություններ

Այգեպար համայնքում հակառակորդի ռազմական գործողությունների հետևանքով վնասված տների նորոգումն արդեն սկսվել է․ Հայկ Չոբանյան

17 Հուլիս, 2020 22:10
Այգեպար համայնքում հակառակորդի ռազմական գործողությունների հետևանքով վնասված տների նորոգումն արդեն սկսվել է․ Հայկ Չոբանյան

Այգեպար համայնքում հակառակորդի ռազմական գործողությունների հետևանքով վնասված տների նորոգումն արդեն սկսվել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Երբ մենք խոսում ենք այն բնակիչների հետ, ում տները տուժել են ադրբեջանական արկակոծությունից, նրանցից շատերն ասում էին՝ բայց արդյոք չենք շտապում, իսկ եթե նորից արկակոծեն: Սա հին մտածելակերպ է: Ես ասում եմ՝ անհապաղ պետք է վերանորոգել այդ տները, դրանք պետք է հարմար լինեն մարդկանց բնակության համար։

Մենք պետք է այնպես անենք, որ մեր բնակիչները մեզ վաղը նման հարց չտան, այլ իմանան, որ քաղաքակիրթ կյանքն իրենց արժանի վիճակ՝ անկախ նրանից՝ սահմանին ինչ իրավիճակ է»,- հավելեց մարզպետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին