Կարևոր իրադարձություններ

Մոսկվան և Վաշինգտոնը փոխըմբռնում չունեն սիրիական հարցում

17 Հոկտեմբեր, 2015 13:10
Մոսկվան և Վաշինգտոնը փոխըմբռնում չունեն սիրիական հարցում

Միակ ոլորտը, որում ԱՄՆ-ը և Ռուսաստանը փոխըմբռնում ունեն Սիրիայի վերաբերյալ՝ այն է, թե ինչպես խուսափեն հակամարտությանը ներգրավված իրենց ինքնաթիռների պատահական բախումներից, միևնույն ժամանակ պահպանվում են երկու երկրների տարբեր մոտեցումները հակամարտության կարգավորման ռազմավարության հարցում: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամլո ասուլիսի ժամանակ:

Օբաման հայտարարել է, որ սիրիական քաղաքացիական պատերազմը մագնիս է դարձել ծայրահեղականների համար և կարող է վերջանալ միայն քաղաքական լուծմամբ, որը կբերի նոր կառավարության:

Նա ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սկզբունքային տարաձայնությունների առկայությունը Բաշար Ասադի նախագահությունը շարունակելու հարցում:

«Նախագահ Պուտինը հավատում է, որ եթե ինքը շարունակի անել այն, ինչ արել է վերջին 5 տարիներին, այն է՝ աջակցել Ասադի ռեժիմին, խնդիրը կլուծվի»,- ասել է Օբաման:

 

Լրահոս

Դիտել ավելին