Կարևոր իրադարձություններ

Կարող են տպավորություն ստեղծել, որ հանդարտվել է ամեն ինչ, հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների․ Արծրուն Հովհաննիսյան

17 Հուլիս, 2020 21:33
Կարող են տպավորություն ստեղծել, որ հանդարտվել է ամեն ինչ, հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը մի դեպքում ակտիվանում և հաջորդ դեպքում հանդարտվում է, դա ընդունված է ադրբեջանցիների դեպքում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

«Ռազմական տեսանկյունից դա շատ ընդունված է, հատկապես ադրբեջանցիների դեպքում։ Կարող են տպավորություն ստեղծել, որ հանդարտվել է ամեն ինչ, հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների, ինչու չէ, նաև բթացնել մեր զգոնությունը` մեկ այլ տեղամասում կամ մեկ այլ սցենարով գործողությունների դիմելու համար»,- նշեց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ անկախ սահմանում տիրող իրավիճակից, ՀՀ զինված ուժերը զորակոչն ու զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, պլանային միջոցառումներ են կատարվում, որևէ հետաձգում չի իրականացվել և չի իրականացվելու: 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին