Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    557
    571

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

Կոթի գյուղում ավտոմեքենա է այրվում․ ահազանգ ԱԻՆ-ում

17 Հուլիս, 2020 21:20
Կոթի գյուղում ավտոմեքենա է այրվում․ ահազանգ ԱԻՆ-ում

Այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի Ոսկեվանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է 140 հակ անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ջ․)։

 

Լրահոս

Դիտել ավելին