Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց այդ թվում՝ երեխաների, տարհանում չի իրականացվում․ Հայկ Չոբանյան

17 Հուլիս, 2020 21:09
Հեղինակ՝ Հայկ Չոբանյան
Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց այդ թվում՝ երեխաների, տարհանում չի իրականացվում․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար: Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի:

Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքանչյուր երեխայի ու բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին:

Եվս մեկ անգամ խնդրում եմ բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել մեզ հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին