Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ

17 Հուլիս, 2020 20:33
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ

Այսօր՝ հուլիսի 17-ին, տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրտվական ծառայությունից։ 

Գործընկերոջ խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ստեղծված լարվածության շուրջ վերջին զարգացումները: Զոհրաբ Մնացականյանը Լինաս Լինկևիչուսին մանրամասներ հաղորդեց ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: 

Երկուստեք ընդգծվեց կայուն հրադադարի պահպանման և լարվածության նվազման անհրաժեշտությունը:  

Ստեղծված իրավիճակում ՀՀ արտգործնախարարն առանձնահատուկ կարևորեց տարածաշրջանային  անվտանգության և կայունության պահպանումը և միջազգային համայնքի բոլոր անդամների կողմից պատասխանատու վերաբերմունքի ցուցաբերումը:

 

Լրահոս

Դիտել ավելին