Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում․ Նիկոլ Փաշինյանը

17 Հուլիս, 2020 18:57
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում․ Նիկոլ Փաշինյանը

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին»,- նշել է Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին