Կարևոր իրադարձություններ

Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել․ Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

17 Հուլիս, 2020 18:04
Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել․ Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել: Այս մասին հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ամփոփելով տեսակապի ռեժիմով կայացած խորհրդակցության արդյունքները, գրում է РИА Новости-ն:

«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Խիստ մտահոգություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտվել է հրադադարի ռեժիմի ապահովման անհապաղ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական քայլերի պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։

 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին