Կարևոր իրադարձություններ

Մենք կոչ ենք անում երկու երկրներին վերսկսել խաղաղ բանակցությունները․ ԵԽԽՎ

17 Հուլիս, 2020 17:18
Մենք կոչ ենք անում երկու երկրներին վերսկսել խաղաղ բանակցությունները․ ԵԽԽՎ

Հայաստանում մոնիտորինգի հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Կիմո Կիլյունենի և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախին և Ռոջեր Գեյլին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում նշում են , որ իրենք չափազանց մտահոգված են մարդկանց մահերի կապացությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: 

Նրանք կոչ են արել ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ սադրող հռետորաբանությունից։

«Մենք երկու երկրներին  կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այն կարգով, որը նշված է համանախագահների կողմից իրենց հուլիսի 15-ի հայտարարության մեջ. խաղաղության գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծում, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների անցկացում և ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան»,– հայտարարել են համազեկողները: 

 

Լրահոս

Դիտել ավելին