Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն արդեն ձեռնարկել է մի շարք քայլեր`ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը. Լավրով

17 Հուլիս, 2020 16:58
Հեղինակ՝ Արա Աբրահամյան
Ռուսաստանն արդեն ձեռնարկել է մի շարք քայլեր`ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը. Լավրով

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

Արա Աբրահամյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Լավրովը վստահեցրել է, որ ՌԴ-ն որպես երկիր՝  հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության  և անվտանգության հարցում, արդեն իսկ ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին