Կարևոր իրադարձություններ

Երևանում 19-ամյա վարորդի կողմից BMW X5-ով վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

17 Հուլիս, 2020 16:29
Երևանում 19-ամյա վարորդի կողմից BMW X5-ով վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Երեւանում, հուլիսի 11-ին ժամը 11։25-ի սահմաններում 1-ին համալսարանական հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 45-50 տարեկան տղամարդ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարզել է, որ տեղի ունեցածը վրաերթ է և վրաերթի ենթարկվածը Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Արտեմ Մկրտչյանն է, ով վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 4 շենքի մոտ։

Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է Ավանի ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած BMW X5 մակնիշի 70 QO 777 հաարանիշի ավտոմեքենայով։

 

Լրահոս

Դիտել ավելին