Կարևոր իրադարձություններ

Հայատյացությունը Ադրբեջանի ԱԳՆ նոր ղեկավարի արյան մեջ է. Արցախի օմբուդսմեն

17 Հուլիս, 2020 15:46
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Հայատյացությունը Ադրբեջանի ԱԳՆ նոր ղեկավարի արյան մեջ է. Արցախի օմբուդսմեն

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Ջեյհուն Բայրամովի նշանակումը Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնում: Հիշեցնենք, նա այդ պաշտոնում փոխարինում է Էլմար Մամեդյարովին:

«Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ով է Ադրբեջանի նոր արտգործնախարարը:

Ջեյհուն Բայրամովը եղել է կրթության նախարարը եւ փոխնախարարը, երբ ուսուցիչներն ու դաստիարակները երեխաներին սովորեցնում էին ատել Հայաստանը: Կարելի է դիտել այդպիսի ապացույցներից մեկն այս հղումով:

Հայատյացությունը կարծես նրա բնույթն է, եւ նոր պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը Հունգարիայի դեսպանի հետ խորհրդանշական է, իսկ կարող է եւ դիտավորյալ է կազմակերպվել՝ հաշվի առնելով հայատյացության քաղաքականության մեջ կացնով զինված Սաֆարով հանցագործի դերը:

Այսպիսով, Ալիեւը պատահաբար չի նշանակել ոչ դիվանգետ եւ փորձ չունեցող, բայց հայատյացության մեծ փորձ ունեցող մեկին...»,- նշել է նա իր ֆեյսբուքյան էջում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին