Կարևոր իրադարձություններ

Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից

17 Հուլիս, 2020 15:39
Հեղինակ՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ
Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից

Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։ 

Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք, այդ մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բկ-ից։

Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին