Կարևոր իրադարձություններ

Ցանկացած հարձակում Հայաստանի վրա հետ է շպրտվելու. այդպես եղել է միշտ. Գարիկ Մարտիրոսյանի գրառումը

17 Հուլիս, 2020 12:39
Ցանկացած հարձակում Հայաստանի վրա հետ է շպրտվելու. այդպես եղել է միշտ. Գարիկ Մարտիրոսյանի գրառումը

Ես մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին ինստագրամի իր էջում գրել է հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Հայաստանի այս գեղեցիկ շրջանը իմ փոքր հայրենիքն է: Հորս կողմի բոլոր նախնիներս Հայաստանի Տավուշի մարզից են: Մի քանի օր այնտեղ մարտեր էին ընթանում: Զոհվածների հոգին լուսավորվի:

Մի բան ևս. դադարեցրեք հրահրել հայոց բանակին: Դադարեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին տեղեկատվություն տարածել: Ցանկացած հարձակում Հայաստանի վրա հետ է շպրտվելու: Միշտ էլ այդպես է եղել: Եվ այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»,- գրել է նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին