Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

17 Հուլիս, 2020 12:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Ռուստամ Բադասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ Կառավարության կայքը տեղեկացնում է, որ Ռուստամ Բադասյանին արձակուրդ կտրամադրվի. 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը ներառյալ:

2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին