Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    565
    577

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ տուժածի վիճակը ծանր է

17 Հուլիս, 2020 12:22
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ տուժածի վիճակը ծանր է

Հուլիսի 17-ին՝ժամը 04:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գևորգ Գ․, ծնված 1986 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Արսեն Ղ., ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արամ Գ․-ն (ծնված 1990 թ․) արգելափակվել է։

 

Փրկարարները տուժածին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին