Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

17 Հուլիս, 2020 11:55
Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կար¬գով, նշանակել Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու¬թյան արտա-կարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, համատեղության կար¬գով, նշանակել Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին