«Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի կողմից վերջերս հայկական սահմանին կատարած ագրեսիայի ֆոնին:Այդ բռնությունը սպառնալիքի տակ է դնում անմեղ բնակչության կյանքը: Անհրաժեշտ է ձեռնարկվել լարվածությունը կանխող քայլեր` նոր կորուստներից խուսափելու համար»,-այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թոնի Կարդենասը՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին։ Թոնի Կարդենասի խոսքերը մեջբերել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը, վերջիններս օգտագործել են՝ կանգ առ Ալիև հեշթեգը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողություններ են տեղի ունենում։ Ադրբեջանական կողմը խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, կրակել է Տավուշի խաղաղ բնակչության ուղղությամբ։