Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է ԱԺ նախագահին իրավունք տալ պատժելու կարգազանց պատգամավորներին. «Ժամանակ»

17 Հուլիս, 2020 09:10
Առաջարկվում է ԱԺ նախագահին իրավունք տալ պատժելու կարգազանց պատգամավորներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում և այնտեղ բազմաթիվ այլ լրացումներից բացի, առաջարկում է ԱԺ նախագահին իրավունք վերապահել էթիկայի կանոնները խախտած պատգամավորի նկատմամբ կիրառելու հետևյալ կարգապահական միջոցները՝ ա) հրապարակային նկատողություն, բ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, գ) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին