Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ն գիշերով քննում է չորս դատավորներին մեղադրանք առաջադրելու միջնորդության հարցը

17 Հուլիս, 2020 00:20
ԲԴԽ-ն գիշերով քննում է չորս դատավորներին մեղադրանք առաջադրելու միջնորդության հարցը

Ազգային անվտանգության ծառայությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ Սնանկության և վարչական դատարանների մի քանի դատավորների կարգավիճակ տալու համար թույլտվություն ստանալու։ Այս լուրը ArmDaily.am-ի հետ զրույցում հասատատել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշելով, որ դիմումը ներկայացվել է այսօր, ԲԴԽ-ն պարտավոր է քննել և մեկ օրվա ընթացքում որոշում տալ։

Shabat.am-ի տեղեկություններով, այս պահին ԲԴԽ-ում քննվում է չորս դատավորների ԱԱԾ միջնորդության հիման վրա մեղադրանք առաջադրելու թույլտվության հարցը։

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Սնանկության դատարանում, սակայն թե հատկապես որ դատավորների աշխատանքի հետ են կապված քննչական գործողությունները՝ ԱԱԾ-ից չէին ասում։

Նշենք, որ ArmDaily.am տեղեկություններով՝ խուզակություններ են կատարվել սնանկության 3 և վարչական դատարանի 1 դատավորի աշխատասենյակում։ Դատավորները հարցաքննվել են հենց իրենց աշխատասենյակներում։

Աղբյուրի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում հարուցված գործը կապված է պաշտոնական դիրքի չարաշահմամբ ինչ-որ մեկի գույքը խլելու հետ: Մենք կապ էինք հաստատել դատավորների փաստաբանների հետ, որոնցից մեկն ասաց, որ իր վստահորդից թույլտվություն չունի խոսելու և հարցազրույցներ տալու գործի առնչությամբ, իսկ մյուս պաշտպանը վստահեցրեց, որ իր վստահորդը որևէ կարգավիճակ չունի և բացառում է հետագայում նրան որևէ կարգավիճակով ներգրավվելու հավանականությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին