Կարևոր իրադարձություններ

Սահմանին այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն դինամիկան շատ արագ փոփոխվում է. Արծրուն Հովհաննիսյան

16 Հուլիս, 2020 23:08
Սահմանին այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն դինամիկան շատ արագ փոփոխվում է. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն դինամիկան շատ արագ է փոխվում, ցանկացած պահի կարող է լարում առաջանալ, այնուամենայնիվ, ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը, հսկողության տակ պահում հակառակորդի բոլոր տեսակի շարժերը:։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

«Ըստ էության գիշերը և առավոտյան մինչև գրեթե կեսօր եղել են տարբեր ինտենսիվության կրակոցներ, արկակոծումներ և այլն: Ցերեկվա ժամերին համեմատաբար հանգիստ էր, սակայն կեսօրից հետո մոտավորապես ժամը 17:00-ի սահմաններում սկսվել էր, և մինչև 19:30-ը եղել են ԱԹՍ-ների հարվածները, այդ թվում՝  նաև Չինարիի դեպքը: Այս պահի դրությամբ համեմատաբար հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա, սակայն, նշեց, որ դինամիկան շատ արագ փոփոխվում է․

«Ցանկացած պահի կարող է լարում առաջանալ ու հանդարտություն տիրի: Դրանք տարբերմհանգամանքներով են պայմանավորված, բայց առաջին  հերթին ռազմական հանգամանքով»,- նշեց Հովհաննիսյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին