Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի սահմանապահ զորքերը չեն կարողացել իրենց մարտական խնդիրը լուծել և տրամաբանական է, որ պետք է կիրառվեր «Յաշմա»-ն․ Արծրուն Հովհաննիսյան

16 Հուլիս, 2020 21:44
Հակառակորդի սահմանապահ զորքերը չեն կարողացել իրենց մարտական խնդիրը լուծել և տրամաբանական է, որ պետք է կիրառվեր «Յաշմա»-ն․ Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ Իջևանում ընթացող ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանական զինված ուժերի կորուստներին: Նա անդրադարձավ «Յաշմա»-ն հատուկ նշանակության բրիգադին։

«Իրենց լրատվամիջոցները ևս հաստատել են, որ կիրառվում է պայմանական  «յաշմա» բրիգադը: Դա իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են  Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերն ընդհանրապես:

Սա էլիտար ստորաբաժանում է։ Տրամաբանական է, որ նախկին օրերին ադրբեջանական 3-րդ բանակային կորպուսը և սահմանապահ զորքերը չեն կարողացել իրենց մարտական խնդիրը լուծել և պետք է կիրառվեր էլիտար ստորաբաժանում՝ նախագահի բարձրակոչ հայտարարություններից հետո»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ «Յաշմա»-ն իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին