Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ԽՎ նախագահին, գլխավոր քարտուղարին կոչ եմ արել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ Հայկ Կոնջորյան

16 Հուլիս, 2020 21:08
Հեղինակ՝ Հայկ Կոնջորյան
ԵԱՀԿ ԽՎ նախագահին, գլխավոր քարտուղարին կոչ եմ արել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ Հայկ Կոնջորյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հենց նոր հերթական նամակներով դիմեցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։

Տեղեկացրեցի, որ այսօր, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։ Նշեցի, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Կոչ արեցի գործընկերներիս խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը։ Առաջիկայում նաև հեռախոսազանգեր կունենամ առանձին պատվիրակությունների ղեկավարների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելու իրավիճակը և ցույց տալու Ադրբեջանի խայտառակ գործողություններն այս օրերին»։

 

Լրահոս

Դիտել ավելին