Կարևոր իրադարձություններ

Միջազգային հանրությունը տեղեկացվում է այս մասին. Ռուբեն Ռուբինյանի գրառումը

16 Հուլիս, 2020 20:04
Հեղինակ՝ Ռուբեն Ռուբինյան
Միջազգային հանրությունը տեղեկացվում է այս մասին. Ռուբեն Ռուբինյանի գրառումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին սպառնալով՝ օրը ցերեկով մի արտգործնախարար գտնել չկարողացող Ադրբեջանի ղեկավարությունը կրկին ի ցույց դրեց իր հակամարդկային, հետադիմական ու ահաբեկչական բնույթը:

Միջազգային հանրությունը տեղեկացվում է այս մասին»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլիի հայտարարել էր, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին