Կարևոր իրադարձություններ

Հայկական Զինված ուժերի կողմից խոցվել է «Elbit Hermes 900» ԱԹՍ, ոչ թե քաղաքացիական ինքնաթիռ. հերքում

16 Հուլիս, 2020 19:23
Հայկական Զինված ուժերի կողմից խոցվել է «Elbit Hermes 900» ԱԹՍ, ոչ թե քաղաքացիական ինքնաթիռ. հերքում

Արդբեջանական և ռուսական որոշ լրատվամիջոցներ տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ Հայաստանի զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական «Hermes 900» անօդաչու թռչող սարքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» տարածած հաղորդագրությունից։

Հղում կատարելով գերմանական «Bild» լրատվակայքի լրագրող Ջուլիան Ռեպկեյի՝ օրերս Тwitter-ում կատարած գրառմանը, լրատվականները տեղեկություն են տարածում, թե իբր տարածված տեսանյութում խոցվողը ոչ թե ադրբեջանական ԱԹՍ է եղել, այլ՝ քաղաքացիական ինքնաթիռ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հայկական զինված ուժերի կողմից խոցվել է իսրայելական արտադրութան «Elbit Hermes 900» արդիական անօդաչու թռչող սարք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին