Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային․ վիրավորներ չկան, մեքենան այրվել է

16 Հուլիս, 2020 18:37
Հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային․ վիրավորներ չկան, մեքենան այրվել է

Հակառակորդի մարտական ԱԹՍ-ն մի քանի ժամ առաջ հարվածել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենային: Այս լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Վնասը նյութական է, ծառայողները չեն վնասվել, միայն մեքենան է վնասվել: Մնացած հարցերով դիմեք տեղեկատվական միասնական կենտրոն»,- ասաց Ցոլակյանը:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



 

Լրահոս

Դիտել ավելին