Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

Մի շարք բարձրաստիճան ոստիկաններ լքել են իրենց պաշտոնները

16 Հուլիս, 2020 17:45
Մի շարք բարձրաստիճան ոստիկաններ լքել են իրենց պաշտոնները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության տարածքային բաժիններում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արամ Ղարիբյանն ազատվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արթուր Հակոբյանն ազատվել է Կումայրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մուշի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ, իսկ Հ. Մանուկյանն ազատվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արթիկի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Ամասիայի բաժնի պետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Դավիթ Ասքանազյանն ազատվել է ոստիկանության Անիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ամասիայի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Սենիկ Երանոսյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետի պաշտոնից։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Կարեն Թադևոսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից, նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով Գորիսի ոստիկանության բաժնի պետ է նշանակվել Սերգո Մարկոսյանը, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Մխիթար Մանուչարյանն ազատվել է ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետի պաշտոնից և նրա փոխարեն նշանակվել է Կարեն Հովսեփյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին