Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    563,5
    575,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք․ ԱՆ–ն՝ հակառակորդի հարվածից տուժած Չինարի գյուղի բնակչի մասին

16 Հուլիս, 2020 17:20
Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք․ ԱՆ–ն՝ հակառակորդի հարվածից տուժած Չինարի գյուղի բնակչի մասին

Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին